ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են նույնքան մահացու լինել, որքան պատերազմը. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցների զոհ դարձած երկրներին միավորվել։
Այսօր իր X էջում արված գրառման մեջ Արաղչին մեջբերել է Lancet Global Health ամսագրում հրապարակված «Միջազգային պատժամիջոցների ազդեցությունը տարիքային մահացության վրա. միջազգային տվյալների վերլուծություն» վերնագրով հոդվածը։
«Արևմտյան ռեժիմները վաղուց պնդում են, որ պատժամիջոցները պատերազմի անարյուն այլընտրանք են։ The Lancet-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միակողմանի պատժամիջոցները, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից, կարող են նույնքան մահացու լինել, որքան պատերազմը։ 1970-ական թվականներից ի վեր տարեկան խլվում է 500+ հազար կյանք, հիմնականում երեխաներ և տարեցներ», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
«Ժամանակն է, որ ԱՄՆ-ի և նրա հանցակիցների կողմից կիրառվող անմարդկային պատժամիջոցները ճանաչվեն որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ», - հայտարարել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...