Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:
Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին հանրայինի եթ...
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Փաշինյանը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հանդիպել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները...
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական և ռուսական հաղորդագրությունները տարբերվում են
ՀՀ կառավարության կայքում, ինչպես նաև ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին պա...