Կարծում եմ՝ տարածաշրջանում պատերազմ չի լինի․ Իրանի ՊՆ
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության կառավարական թղթակցի հաղորդմամբ՝ այդ երկրի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար Ամիր Մոհամմադռեզա Աշտիանին կառավարական պատվիրակության հանդիպման շրջանակում և լրագրողների հետ զրույցում կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին ասել է. «Կարծում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չի լինի, և Իսլամական Հանրապետության դիրքորոշումը լիովին պարզ է, և վերջին հանդիպումներում, որոնք տեղի են ունեցել զինված ուժերի շտաբներում, մեր դիրքորոշումը հստակ հայտարարվել է»։
Նա հավելել է. «Մենք չենք ընդունում սահմանների որևէ փոփոխություն, և այն գործընթացը, որը մենք քննում ենք, այն է, որ առանձնահատուկ բան տեղի չի ունենա»։
Հիշեցնեք, որ վերջին շրջանում Ադրբեջանից շարունակում են սադրիչ հայտարարություններ հնչել, այդ երկիրը զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Հայաստանի և Արցախի հետ սահմաններ։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ի քարոզչությանը մասնակցել են Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաները. «Ականատես»
Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են...
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․ Infocom
Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու...
6/47 ընտրատեղամասի արդյունքները
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ 6/47 ընտրատեղամասի արդյունքները (տվյալները՝ Արմեն Փամբուխչյանի ՖԲ էջից). «Քաղաքաց...
Վերջին թարմացված տվյալները
ԿԸՀ տվյալներ. 137 տեղամասերի արդյունքներ1. Հանրային ձայն - 6047 (9.62%)2. ՔՊ - 20․348 (32.38%)3. ԱՀԿ - 750 (1.19%)4. Հաղ...