Հայաստանի հավաքականը խառնեց խաղաքարտերը

Տևակական դադարից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց: 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մերոնք ցուցադրելով որակյան խաղ 2:1 հաշվով առավելության հասան Իռլանդիայի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Եղիշե Մելիքյանի գլխավորած ընտրական ենթախմբում 3 միավորով հանգրվանեց երկրորդ հորիզոնականում և այս պահին երկու միավորով գերազանցում է 3-4-րդ տեղերում գտնվող Հունգարիային և Իռլանդիային:


Ենթախմբի ֆավորիտ Պորտուգալիան երեկ Բուդապեշտում 3:2 հաշվով հաղթեց հունգարացիներին և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ ընտրական խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականներն անմիջապես կնվաճեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ երկրորդ հորիզոնականը գրաված թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում: Հաղթելով Իռլանդիային Հայաստանը խառնելով խաղաքարտերը հայտ ներկայացրեց պայքարելու երկրորդ հորիզոնականի համար: Սեպտեմբերի 6-ին Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո ոմանք շտապեցին ճանապարհ դնել մեր ազգային թիմին, բայց...:


Այսօր արդեն երկրպագուները տարբեր հաշվարկներ անելով խոսում են երկրորդ հորիզոնականը պահպանելու մասին: Հաղթելով Իռլանդիայի պես հավաքանին մեր ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ կարելի է լինել երկրորդ հորիզոնականում, և ինչու չէ պայքարել այս դիրքը պահպանելու համար:


Քաղաքականություն