Ադրբեջանից առաջարկել են «Զանգեզուրի միջանցքը» անվանել Իլհամ Ալիևի անունով
«Զանգեզուրի միջանցքը» նույնպես պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը։ Այս մասին հայտնել է Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը խորհրդարանի արտահերթ նստաշրջանի շրջանակներում հատուկ նիստում, որը նվիրված է «Վաշինգտոնյան համաձայնագրեր․ խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» թեմային:
Ալի Ախմեդովը նշել է, որ ստեղծվում է Ադրբեջանի նոր պատմություն. «Մենք բոլորս ականատես ենք նոր լուսավոր էջերի ստեղծմանը։ Ադրբեջանը և նախագահ Իլհամ Ալիևը չեն սահմանափակվում միայն Ադրբեջանի նոր պատմության ստեղծմամբ, այլև ստանձնել են տարածաշրջանի նոր պատմության ստեղծման առաքելությունը։
Ցանկացած պետության ուժը ցույց են տալիս երեք գործոն՝ տնտեսությունը, բանակը և դիվանագիտությունը։ Դիվանագիտության առաջընթացն ավելի շատ կախված է անհատից և առաջնորդությունից: Վաշինգտոնում ձեռք բերված Ադրբեջանի դիվանագիտական մեծ հաղթանակի հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է:
Սա նաև նոր փուլ է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում, որը կհանգեցնի Ադրբեջանի միջազգային տնտեսական ինտեգրման հետագա ընդլայնմանը։ Այս հանդիպմանը ստացվել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացման միջազգային երաշխիք։
Ադրբեջանական դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը Վաշինգտոնում կայացած բանակցություններն ու այնտեղ ձեռք բերված հաջողություններն են: Վաշինգտոնում դիվանագիտական մեծ հաղթանակի միակ հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է։
«Զանգեզուրի միջանցքը» նոր պատմության շատ կարևոր նախագիծ կլինի։
Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կրում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, այնպես էլ «Զանգեզուրի միջանցքը» պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը»:
Նմանատիպ հոդվածներ
Փեզեշքիանը հերքել է հրաժարականի մասին լուրերը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական հեռուստատեսության եթերում հերքել է վերջին օրերին տարածված տեղեկությունները, թե պ...
Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե իրականության քողարկում և ինքնախաբեություն, այլ դրա սթափ և անկեղծ գնահատում. Սուրենյանց
Մինչ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր...
Չի կարելի պետական ինստիտուտները նսեմացնել. Միքայել Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում Սահմանդրական փոփոխությունների նախագծի...
Չի բացառվում՝ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ. ՊՆ փոխանախարար
Մեր սահմանը փոխվել է, հաշվի առեք, որ ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել, այսօր լրագրողներին ասաց պաշտպանո...