Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք հակասում են Ադրբեջանին. Էլչին Ամիրբեկով
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Սակայն կարևոր է նշել, որ այս փուլում մենք խոսում ենք միայն նախաստորագրման և ոչ թե վերջնական ստորագրման մասին։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրականացման համար հայկական կողմը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության «Սահմանադրությունը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք հակասում են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, արտահայտելով անընդունելի տարածքային պահանջներ»։ Ուստի, տևական խաղաղություն հաստատելու համար ՀՀ հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն: Այնուամենայնիվ, համաձայնագրի նախաստորագրումը մեծ առաջընթաց է:
Սա երկկողմ ձևաչափով իրականացված կառուցողական երկխոսության, երկու կողմերի քաղաքական կամքի և, իհարկե, մի շարք միջազգային գործընկերների կառուցողական աջակցության արդյունք է: Մենք հատկապես գնահատում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն ու ջանքերը։ Եթե այս գործընթացը շարունակվի լրջորեն եւ վճռականորեն, Հարավային Կովկասի պատմության մեջ կարող է բացվել նոր էջ՝ հիմնված համագործակցության, կայունության եւ ընդհանուր բարեկեցության վրա»,-ասել է Ամիրբեկովը:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները մեկնել են պաշարված Կիև
Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները մեկնել են պաշարված Կիև՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ: Այս մասին հայտնու...
ՔՊ պատգամավորները ծեծում ու մնում են անպատիժ, նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում
Խուլիգանական վարք դրսևորած ՔՊ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում ծեծում, հայհոյում են ու մնում անպատիժ, իսկ նույն վարքը...
«Թշնամիներ է փնտրում». Զելենսկու երևանյան այցը՝ քննադատության թիրախում
Փորձագետ, Լեոնիդ Կուչմայի նախկին օգնական Օլեգ Սոսկինը սեփական յութուբյան ալիքի եթերում քննադատել է Վլադիմիր Զելենսկուն՝...
Մտահոգությունը, որ փոշին կհասնի Ջերմուկին, հիմնավորված չէ. Յուրա Իվանյան
Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով օդի որակի մասով ծրագրի ազդեցությունը կառա...