«Թշնամիներ է փնտրում». Զելենսկու երևանյան այցը՝ քննադատության թիրախում
Փորձագետ, Լեոնիդ Կուչմայի նախկին օգնական Օլեգ Սոսկինը սեփական յութուբյան ալիքի եթերում քննադատել է Վլադիմիր Զելենսկուն՝ Բելառուսի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար։ Ըստ փորձագետի՝ Ուկրաինայի նախագահը սեփական ձեռքերով փչացրել է բանակցային ֆոնը Երևանի գագաթնաժողովից առաջ, և այժմ դիվանագետները ստիպված կլինեն լուծումներ փնտրել այդ խնդրի շուրջ։ Սոսկինը նշել է, որ միակ կասկածելի ակտիվությունը լինելու է հենց Երևանի հանդիպման ժամանակ։
Փորձագետը հավելել է, որ Զելենսկին հերթական անգամ փաստել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման փոխարեն ձգտում է դրա ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը բանակցելու պատրաստակամություն է հայտնում, Ուկրաինայի առաջնորդը թշնամիներ է փնտրում և այցելում տարբեր քաղաքներ՝ Բրյուսել, իսկ այժմ նաև Երևան։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին Հայաստան է ժամանել նախօրեին՝ մասնակցելու այսօր մեկնարկող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նույն օրը նա խոսել էր Բելառուսի և Ուկրաինայի սահմանին նկատվող «սպեցիֆիկ» ակտիվության մասին, սակայն չէր հստակեցրել, թե հատկապես ինչի մասին է խոսքը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
«Ուժեղներն» ավելի ուժեղ են գոռում՝ փրկեք, թուրքերն եկան․ Թորոսյան՝ նոր ձայնագրության մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...