Ռազմական

Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում. Զելենսկի

Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում. Զելենսկի

Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում։ Սա հստակ նշան է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկում է աշխարհը՝ արդյոք նրանք կընդունեն դա, կհաշտվեն դրա հետ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


«Հետևաբար, չափազանց կարևոր է, որ առաջնորդների, պետությունների և ինստիտուտների հայտարարությունները ուղեկցվեն ուժեղ գործողություններով՝ Ռուսաստանի և դրա հետ կապված անձանց դեմ պատժամիջոցներով, խիստ սակագներով և առևտրի այլ սահմանափակումներով։


Նրանց կորուստները պետք է լինեն շոշափելի՝ սա է համոզիչ։ Պուտինը չի ցանկանում բանակցություններ, նա ակնհայտորեն խուսափում է դրանցից, ուստի Ռուսաստանում բենզինի պակասը և այլ տնտեսական խնդիրները տրամաբանական պատասխան են հրադադարից և առաջնորդների հանդիպմանը համաձայնվելուց հրաժարվելուն»,- նշել է Զելենսկի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250