Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 25-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների մասնակիցներին և հյուրերին։
«Շնորհիվ ձեր կազմակերպության ջանքերի՝ իրականացվում են բովանդակային մշակութային, կրթական, լուսավորական նախագծեր, կյանքի են կոչվում կարևոր նախաձեռնություններ երիտասարդական քաղաքականության, ինչպես նաև աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ոլորտում»,- նշված է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում։
ՌԴ նախագահը հավելել է, որ նախորդ տարիների ընթացքում Ռուսաստանի հայերի միությունը միավորել է ամբողջ երկրում ապրող հայկական համայնքներին։ Պուտինի խոսքով՝ կազմակերպության բազմակողմանի և պահանջված գործունեությունը, ինչպես նաև պետական իշխանության մարմինների հետ արդյունավետ երկխոսությունն էապես բարձրացրել են միության հեղինակությունը։
Պուտինն ընդգծել է նաև ՌՀՄ-ի հետևողական աշխատանքը, որն ուղղված է միջէթնիկական հարաբերությունների համահունչ զարգացմանը և հայկական սփյուռքի ինտեգրմանը ռուսաստանյան հասարակության մեջ։ Նա անդրադարձել է նաև այն աջակցությանը, որը միությունը ցուցաբերում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին, վետերաններին, նրանց ընտանիքներին և մերձավորներին։
«Համոզված եմ, որ ներկայիս հանդիսավոր միջոցառումները կանցնեն բարձր մակարդակով և նոր հեռանկարային գաղափարների ու նախաձեռնությունների մեկնարկ կտան։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ»,- եզրափակել է նա։
Ռուսաստանի հայերի միության կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն և «Համաձայնություն» միջազգային մրցանակաբաշխության արարողությունը կկայանան սեպտեմբերի 7-ին՝ Մոսկվայի Կրեմլի պետական պալատում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սադրանքների արդյունքում Google քարտեզներում ՀՀ Բաղրամյան գյուղում «Polad Həşimov» շրջան է ավելացել. Ա. Ղուլյան
Ֆեյսբուքյանօգտատեր Ալեն Ղուլյանը գրում է. «Ադրբեջանական սադրանքների արդյունքում Google քարտեզներում Արմավիրի մարզի...
Իմ դիրքորոշումը նոր պետք է ձևավորեմ. Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին
Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր։ Այս մասին ՔՊ նիստից հետո ասել է Նիկոլ...
ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային՝ մինչև երկրի հաղթանակը․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Օսլոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ դաշինքը կշարունակի օգնել...
Ես, միեւնույն է, գնալու եմ Փարիզ եւ Café de la Paix-ում սուրճ եմ խմելու. Նաիրա Զոհրաբյան
Ես, միեւնույն է, գնալու եմ Փարիզ եւ Café de la Paix-ում սուրճ եմ խմելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբ...