Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես հայտարարել է հրաժարական տալու մասին
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան կիրակի օրը հայտնել է, որ մտադիր է հրաժարական տալ։ Այս անակնկալ քայլը տեղի է ունեցել մեկ օր առաջ այն բանից, երբ նրա ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) պետք է որոշում ընդուներ կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Kyodo-ն։
Մամուլի ասուլիսի ժամանակ Իսիբան իր հրաժարականի պատճառ է նշել այն, որ իր կառավարությունը «հասել է կարևոր սահմանագծի»՝ ԱՄՆ-ի հետ սակագների շուրջ բանակցություններում։ Նա նաև հավելել է, որ պատասխանատվություն է կրում ԼԴԿ-ի պարտության համար՝ հուլիսին կայացած խորհրդականների պալատի ընտրություններում։
Այս քայլը հաջորդել է շաբաթ երեկոյան Իսիբայի հանդիպմանը՝ նախկին վարչապետ Յոսիհիդե Սուգայի և գյուղատնտեսության նախարար Սինձիրո Կոիդզումիի հետ, որոնք երկուսն էլ Իսիբայի մտերիմներն են։ Համարվում է, որ նրանք փորձել են համոզել նրան՝ խուսափել ԼԴԿ-ում պառակտումից։
Նրա շրջապատից ստացված տեղեկությունների համաձայն, Իսիբան, որը պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հոկտեմբերին, պատրաստակամություն է հայտնել դիմակայել ԼԴԿ-ում առաջնորդության մրցույթ անցկացնելու փորձերին՝ սպառնալով լուծարել Ներկայացուցիչների պալատը և նշանակել արտահերթ ընտրություններ։ Այս դիրքորոշումը ԼԴԿ-ի ներսում առաջացրել է բացասական արձագանք։ Մամուլի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումների համաձայն, հարցվածների ավելի քան 50 տոկոսը նշել է, որ Իսիբայի հրաժարականը անհրաժեշտ չէր։
Այնուամենայնիվ, քաղաքական վերլուծաբանների կարծիքով, ԼԴԿ-ի կողմից նախագահական մրցավազք անցկացնելու՝ գնալով հաճախացող կոչերը ստիպել են նրան հրաժարական տալ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
3 նախագահներ Բաքվում են դատվում, մեկն՝ այստեղ. Քոչարյան
Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ, 3 նախագահն Ադրբեջանում են դատվում, մեկն՝ այստեղ: Այս մասին դատական նիստի դահլիճում ասել է...
Պուտինի 6 տարվա եկամուտների հայտարարագիրն է հրապարակվել
Ռուսաստանի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը 2017-ից 2022 թվականներին՝ վեց տարում վաստակել է ավելի քան 67,5 մ...
«Այս գործընթացի միակ թիրախը ես եմ, ուղերձ է՝ գնալ Նիկոլի հետ գործակցության և դուրս գալ խաղից». Մ.Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով ԱԱԾ-ի կողմից «ֆեյքի գործով...