Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՔԿ-ից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։
Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` Այս գիշեր ոստիկանները թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ-ական նախկին սոցապնախարար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
«Սահմանամերձ համայնքները տարիներ շարունակ եղել են իմ մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ երկիրը կառուցողը, բերք ու...
Վալերիյ Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել ոստիկանության գրեթե ողջ համակարգում
Հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստի...
Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նահանջում են. WarGonzo
Ռուսական WarGonzo նախագիծը հայտնում է Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի նահանջի մասին:Նախագծի «Տելեգրամ»-...
Այսօր գլխավոր հարցը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Սիրելի´ հայրենակիցներ, դիմում եմ ձեզ բոլորիդ` որպես Հայաստանի մ...