Դրանով իսկ գնդակը կհայտնվի հայկական կողմի դաշտում. Արփինե Սարգսյանը` ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանն ակնկալում է սեպտեմբերի ավարտին արդեն եվրոպական կողմից ստանալ Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերջնական տեքստը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Գրեթե ավարտական փուլում ենք գտնվում գործողությունների ծրագրի ստացման մասով: Բավականին երկար աշխատել ենք գործընկերների հետ, հայտարարել ենք երկխոսության մեկնարկի մասին: Ընդ որում, սա բացառիկ էր եվրոպական տարածաշրջանում, որովհետև հատկապես վերջին տարիներին ԵՄ-ն երկխոսություն գրեթե չի սկսում: Եվ Հայաստանն այս դեպքում բացառություն է համարվել: Արդեն իսկ մի քանի առաքելություններ են ժամանել Հայաստան: Աշնանը սպասում ենք գործողությունների ծրագրի վերջնական տեքստի փոխանցմանը հայկական կողմին»,-ասել է Սարգսյանը:
Արփինե Սարգսյանն աշխատում է ԵՄ գործընկերների հետ, որ Հայաստանը հնարավորինս շուտ ստանա տեքստը: Նա նշել է՝ դրանով իսկ գնդակը կհայտնվի հայկական կողմի դաշտում:
«Նախնական տրամաբանությամբ սեպտեմբերի ավարտին կստանանք գործողությունների ծրագիրը: Հետո արդեն կլծվենք աշխատանքին բոլոր միջոցառումները կատարելու ուղղությամբ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ առումով միայն ՆԳՆ-ն չէ, որ անելիքներ ունի:
Սարգսյանը նաև հայտնեց, որ կենսաչափական նոր համակարգը նախատեսվում է, որ կգործի արդեն 2026–ի երկրորդ կիսամյակին: Այս պահին թե անձնագրի, թե նույնականացման քարտի դիզայնի վերջնականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Նմանատիպ հոդվածներ
1992-ի մայիսի օպերացիան համահունչ էր ռազմագիտության տառին ու ոգուն, 2020-ի նոյեմբերին կատարվածը՝ ապաշնորհ բեմադրության․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից։ Ֆեյսբուքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձարկել են ուղղաթիռով պացիենտի տարհանումը Դիլիջանից
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապաարակել, ներկայացնելով, թե ինչպես են փորձարկում Մարսելից Հայա...
«Ինչու՞, ու՞մ մեղքով». զոհված Գուրգենը 3 երեխաների հայր էր, Արթուրը՝ չորս. Նատաշա Պողոսյան
Մարտակերտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը գրել է. «Օգոստոսի 3-ի անմեղ զոհերն են նրանք` պայմանագրային զինծ...
Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Բաղերին խոսել են հեռախոսով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ալի Բաղերիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրո...