Քանի բողք է եղել ամառային զորակոչի ընթացքում. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից, նրանց հարազատներից ու փաստաբաններից ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք:
41 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 12-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 70 քաղաքացու հարցի լուծման առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը տրամադրել է խորհրդատվություն։
2025 թվականի ամառային զորակոչին ևս բողոքների մեծ մասը վերաբերել են բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին ու դրանց բողոքարկումներին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն: Բացի այդ, քաղաքացիները Պաշտպանին դիմել են նաև կրթության, գիտության, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու հիմքով զորակոչից տարկետում ստանալու, այլընտրանքային ծառայություն անցնելու, բժշկական փաստաթղթերը ստանալու և այլ հարցերով:
Պաշտպանի աշխատակազմն ամառային զորակոչի ընթացում շարունակել է զորակոչին առնչվող հարցերով հստակ մեթոդաբանությամբ մի քանի ուղղություններով աշխատանքը,
մասնավորապես՝
Բողոքներն ուսումնասիրվել և քննարկվել են հնարավորին արագ ու սեղմ ժամկետում, որից հետո պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:
Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել զինկոմիսարիատների, ՊՆ, ԿԳՄՍՆ, իրավասու ստորաբաժանումների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ:
Զորակոչիկների փորձաքննություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններին առնչվող և այլ հարցերով պարբերաբար քննարկումներ են եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հետ:
Կարևոր է նշել, որ զորակոչին առնչվող հարցերով շարունակ աճում է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը:
Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ առկա են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ համակարգային բնույթ ունեցող, որոնց ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը և հնարավորին սեղմ ժամկետում լուծման մեխանիզմների ներդնումը կարող են նպաստել զորակոչի գործընթացում մարդու իրավունքների պատշաճ երաշխավորմանը:
Նշվածի կապակցությամբ Պաշտպանը իրավասու պետական մարմիններին ներկայացրել է կոնկրետ առաջարկներ, հարցին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև տարեկան հաղորդմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է․ Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ից շնորհավորել է նրան
Այսօր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։Այդ առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է «Վար...
ՄԻՊ-ը` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության մասին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է․ «Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորակոչիկների ուղեկցողների մեքենաներից տեղափոխվել են տուգանային հրապարակ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են զորակոչվող երիտասարդների ավտոբուսին շարա...
Ո՛չ Թուրքիան, ո՜չ Ադրբեջանը երբեք այնպիսի բան չեն անելու, որն օգուտ լինի Հայաստանի համար. ՊՆ նախկին փոխնախարար
Ոչ ոք առ այսօր չի հաշվարկել, ու չի հիմնավորել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հ...