Փարիզի դատարանը Սիրայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել

Փարիզի դատարանի Մարդկության դեմ հանցագործությունների բաժնի դատավորները 13 տարվա հետաքննությունից հետո Սիրիայի նախկին բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալման օրդեր են տվել։


Այս մասին հայտնում է «France24»-ը՝ մանրամասնելով, որ ձերբակալման օրդերի պատճառը սիրիացի նախկին պաշտոնյաների՝ պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններին մեղսակից լինելն է։


Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական դատարանները յոթ ձերբակալման օրդեր են տվել՝ 2012 թվականին Հոմսում մամուլի կենտրոնի ռմբակոծության համար, որի հետևանքով զոհվել էին երկու լրագրող՝ 56-ամյա ամերիկացի լրագրող Մարի Քոլվինը և 28-ամյա ֆրանսիացի ազատ լուսանկարիչ Ռեմի Օշլիկը։


Բացի Բաշար ալ-Ասադից, դատավորները ձերբակալման օրդեր են տվել նաև նրա եղբորը և սիրիացի մի խումբ նախկին ռազմական ղեկավարների։

Քաղաքականություն

Պատահարներ