Վերջին տարիներին տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիրներ ունի

Կառավարության նիստում քննարկվում է լոլիկի մթերման սուբսիդիայի հարցը: Էկոնոմիկայի նախարար Գևգոր Պապոյանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է 25 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերում իրականցնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն:


«24 թվականին մթերվել է 15,200 տոննա լոլիկ, իսկ այս տարի այս պահի դրությամբ ավելի քան 8,800 տոննա լոլիկ, որը շուրջ 5,000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը:


Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիրներ ունի ոչ միայն միջազգային շուկայում, այլ նաև տեղական շուկայում:


Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողները շահգրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ և ընթացիկ տարում առկա է շուրջ 7,000 տոննա լոլիկի մթերման խնդիր»,- ասել է Պապոյանը:


Պապոյանն ներկայացերլ է՝ ինչ պայմաններով է սուբսիդիա տրամադրվելու. «2,000 տոննա ներառյալ լոլիկի մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սուբսիդիա չի տրամադրվում: 2,000 տոննա գերզանացող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ դիմաց տրամադրվում է 10 դրամի չափով աջակցություն: Աջակցության տրամադրման համար նախապայման է սահմանվում, որ մթերվող լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի»:


Քաղաքականություն