Տնտեսություն

Ադրբեջանի կողմից տուժած արցախցի տնտեսավորղներին փոխանցվել է ավելի քան 527 մլն դրամ․ ԱՀ ՊԵԿ

Gohar Vardanyan 1 րոպե 135 դիտում
Ադրբեջանի կողմից տուժած արցախցի տնտեսավորղներին փոխանցվել է ավելի քան 527 մլն դրամ․ ԱՀ ՊԵԿ

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:

 

2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1626 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 527,4 մլն դրամ: Նշված գումարից 405,1 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 3476 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250