ՌԴ-ն կստիպի իրեն հարգել Արևմուտքում. Մարիա Զախարովա
Եթե եվրոպական ապրանքանիշերը որոշեն վերադառնալ, ապա Ռուսաստանի իշխանությունները եվրոպական լաթերը չեն փոխի տեղական արտադրողների հետ։ Ավելին, ՌԴ-ն կստիպի իրեն հարգել Արևմուտքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վստահ եմ, որ հայրենական ընկերությունները կստանան երաշխիքներ, որ իրենց չեն փոխարինի ֆրանսիական լաթերի և իտալական հողաթափերի հետ։ Մեր արտադրողները պետք է իմանան, որ հատուկ ռազմագործողությանն իրենց ներդրումը չի մոռացվի», - այս մասին գրել է Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ռուսական շուկա եվրոպական ապրանքանիշերի հնարավոր վերադարձի մասին լուրերը։
Նրա խոսքով՝ արևմտյան ընկերությունները հեռացել են ոչ թե անմրցունակության պատճառով, կամ որ Ռուսաստանում չեն վաստակել։ Նրանք լքել են ՌԴ-ն իրենց իշխանությունների, ԵՄ պետությունների և Բրյուսելի վարչարարների ցուցումով։ Այս առումով նրանց պետք է ընկալել ոչ թե որպես տնտեսական խաղացողներ, այլ գործիքներ, որոնք օգտագործվում են Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմում։
«Եթե նրանք չեն պահպանում իրավունքի նորմերը և խիղճ չունեն, ապա մենք պետք է ստիպենք իրենց՝ հարգել մեզ», - հավելել է Զախարովան՝ նշելով, որ այդ հարցով պետք է զբաղվեն իշխանության բոլոր ճյուղերի արհեստավարժ մասնագետները:
Նա նաև ընդգծել է, որ արևմտյան ապրանքանիշերը չպետք է զարմանան, եթե իրենց շահույթը տուժի այնպիսի հրապարակային հայտարարությունների պատճառով, ինչպիսիք են քաղաքական գործիչների, այդ թվում՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Ռուսաստանը Երրորդ ռեյխի հետ համեմատելը:
«Կարելի է ապրել առանց այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսին Hugo Boss-ն է, որը համազգեստներ էր կարում նացիստների համար, առանց Կոկո Շանելի կամ Քրիստիան Դիորի, որը զգեստներ էր կարում նացիստական գեներալների կանանց համար։ Բայց առանց պատմական հիշողության և ուժեղ տնտեսության ապրել չի կարելի», - եզրափակել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...