
Ռուսաստանի մի քանի շրջաններում ուկրաինան ԱԹՍ-ներ են խոցվել

Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով խոցել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ 22 անօդաչու թռչող սարք խփվել է Սև ծովի վրա, 21-ական՝ Ռոստովի և Սամարայի մարզերում, 18-ը՝ Կրասնոդարի մարզում, 11-ը՝ Ղրիմի թերակղզում, երեքական՝ Վորոնեժի և Սարատովի մարզերում, երկուսը՝ Վոլգոգրադի մարզում և մեկը՝ Ազովի ծովի երկնքում։
Ինչպես նաև Ուկրաինայից հաստատում են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումը։
Ռուսաստանում նավթավերամշակումը օգոստոսի ընդամենը 2 շաբաթվա ընթացքում նվազել է 21%-ով, իսկ երեկ երեկոյան վառելիքի արտադրությունը Ռուսաստանում նվազել է ևս 4.7%-ով։
Սամարայի մարզի Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանն ունի տարեկան 7 միլիոն տոննա նավթ (ընդհանուր ծավալի 2.5%-ը), իսկ Կրասնոդարի մարզի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը՝ 6.25 միլիոն տոննա (ընդհանուր ծավալի 2.2%-ը)։
Հիշեցնենք՝ գիշերը Ռուսական ԶՈՒ-ը հրատակոծել են Կիևը։