Լիբանանը խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին
Լիբանանն ԱՄՆ-ից խնդրում է զսպվածության կոչ անել Իսրայելին՝ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային ռազմական հակամարտությունից խուսափելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, հայտնել է Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբը։
«Լիբանանը խնդրել է ԱՄՆ –ին զսպել Իսրայելին շարունակվող ռազմական էսկալացիայի ֆոնին, որպեսզի թույլ չտա հակամարտություն, որը կընդգրկի ողջ Մերձավոր Արեւելքը», - հայտարարել է Բու Խաբիբը, որի խոսքը մեջբերում Է Al Mayadeen-ը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը լիբանանյան իշխանություններին կոչ է արել զսպել «Հըզբոլլահի» աշխարհազորայիններին:
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, իր հերթին, պնդում է տարածաշրջանում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին: Նա վճռականորեն դատապարտել է խաղաղ բնակչության դեմ բռնության և հարձակումների բոլոր ձևերը։
Այս հայտարարությունը լիբանանյան իշխանությունների արձագանքն էր հուլիսի 27-ին Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս ավանում տեղի ունեցած իրադարձություններին: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս։
Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հրթիռակոծման մեջ մեղադրել է «Հըզբոլլահին»՝ սպառնալով կոշտ պատասխանով: «Հըզբոլլահի»- ը դիմել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությանը՝ հերքելով միջադեպին իր մասնակցությունը: Նրանց հայտարարության մեջ ասվում է, որ երեխաների մահվան պատճառ է դարձել իսրայելական հակահրթիռի անկումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությո...