
Կիևում գիշերային հրետակոծության հետևանքով երեխա է սպանվել

Կիևում գիշերային Ռուսական ԶՈւ-ի կողմից հրետակոծության հետևանքով վիրավորվել է 38 մարդ, որոնցից 30-ը հոսպիտալացվել են։Հայտնում է Ուկրաինայաի Ներքին գործերի նախարարության մամաուլի ծառայությունը։
Երեք մարդ փրկվել է ավերված հինգհարկանի շենքի փլատակներից։ Հայտնաբերվել են նաև մարմինների բեկորներ։ Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ առջևում մահացածների ինքնության հաստատման բարդ գործընթաց է սպասվում։
Ուկրաինայի ռաջնորդը արձագանքել է գիշերային հրետակոծությանը։
«Կիևում մահացել է առնվազն 8 մարդ։ Նրանց թվում կա մեկ երեխա»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանը նախընտրում է շարունակել սպանել, քան դադարեցնել պատերազմը։ Եվ սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս չի վախենում հետևանքներից։ Մենք սպասում ենք Չինաստանի արձագանքին տեղի ունեցողի վերաբերյալ։ Չինաստանը բազմիցս կոչ է արել չընդլայնել պատերազմը և դադարեցնել կրակը։ Սա տեղի չի ունենում Ռուսաստանի պատճառով։ Մենք սպասում ենք Հունգարիայի արձագանքին։ Երեխաների մահը, անկասկած, պետք է ավելի շատ հույզեր առաջացնի, քան որևէ այլ բան», - ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։