
ԱՄՆ-ն ռեսուրսներ կտրամադրի Ուկրաինայում գտնվող արևմտյան զորքերին

Միացյալ Նահանգները կարող է Արևմտյան զինվորականներին տրամադրել հետախուզական ռեսուրսներ, եթե դրանք տեղակայվեն Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, հաղորդում է բրիտանական Financial Times հրատարակությունը՝ հղում անելով պաշտոնյաներին։
«Ամերիկացի ազգային անվտանգության և պաշտպանության պաշտոնյաները վերջերս եվրոպացի գործընկերներին ասել են, որ Ամերիկան կարող է անվտանգության երաշխիքներին մասնակցող արևմտյան զորքերին տրամադրել հետախուզական և հսկողության ռեսուրսներ, հրամանատարական և վերահսկողական կառույցներ և Ուկրաինայի օդային անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ կարևոր համակարգեր», - գրում է հրատարակությունը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ պաշտոնյաներին։
Ինչպես նշում է թերթը, սա Վաշինգտոնի համար «դիրքորոշման մեծ փոփոխություն» է։