Վանաձորի ԲԿ–ի պատգամավորի թեկնածու տնօրենը 370 աշխատակցի աշխատավարձ է բարձրացրել
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել․
«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքումհայտնաբերվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վահագն Մկրտչյանի գրառումն այն մասին, որ նույն կուսակցության պատգամավորի երկու այլ թեկնածուների (մարզպետի եւ առողջապահության նախարարի պաշտոնակատարի) օժանդակությամբ, հունիս ամսից 10-20%-ով բարձրացվել է բժշկական կենտրոնի շուրջ 370 աշխատակցի աշխատավարձ։
Ծանր բյուջետային տարվա կեսից աշխատավարձի նման կասկածելի բարձրացումը ընտրակաշառք լինել-չլինելու հարցը պատշաճ գնահատելու նպատակով «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անունից կատարվել է պատգամավորական հարցում՝ հետեւյալ հարցադրումներով.
1) ի՞նչ օժանդակություն են ցուցաբերել ՔՊ ցուցակով պատգամավորական թեկնածուներ մարզպետը եւ նախարարի պաշտոնակատարը.
2) ո՞րն է ֆինանսական օժանդակության աղբյուրը.
3) ինչո՞վ է պայմանավորված հունիս ամսից, այսինքն՝ բյուջետային տարվա կեսից աշխատավարձերի բարձրացումը՝ այն դեպքում, երբ բյուջեն սովորաբար հաստատվում է նախորդ տարվա վերջին եւ բոլոր ծախսային բաղադրիչներն արդեն իսկ տարին սկսվելուց հաստատված են լինում:

Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Բայրամովի կոչը՝ Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաննե...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...