Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի երկու հիվանդանոցների հարևանությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի տարածքին` Ալ Շիֆա բժշկական համալիրի և Ալ Քուդս հիվանդանոցի մոտակայքում, որտեղ վիրավոր կան, հայտնում է Ալ-Jazeera հեռուստաալիքը:
«Մի քանի հրթիռ ընկել են Ալ Շիֆա բժշկական համալիրի մոտակայքում, որտեղ ամենաշատ վիրավորներն ու բուժանձնակազմն է ամբողջ Գազայի հատվածում։ Առանձին հարվածներ են հասցվել նաև Թալ էլ Հավա շրջանի Ալ Քուդս հիվանդանոցի մերձակայքին»,- ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում։
Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածի առնվազն 10 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը իսրայելական գնդակոծությունների և վառելիքի պակասի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
Իսրայելի ռազմական ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին ճեպ...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հինգ հազարը, ավելի քան 15 հազար մարդ վիրավորվե...
Գազայի ռմբակոծություններն ուժեղացել են. Լապշին
Այն բանից հետո, երբ Գազայի մեկուկես միլիոն բնակչության 90% - ը լքել է քաղաքը, Գազայի ռմբակոծություններն ուժեղացել են: Այ...
Իսրայելի պաշտպանության բանակը ներողություն է խնդրել Եգիպտոսից
Իսրայելի պաշտպանության բանակի տանկը պատահաբար կրակել է սահմանին տեղակայված եգիպտական դիրքի վրա, հայտնում են հրեական պե...