Հաղորդում էր ներկայացվել դատախազություն, վերջինս ուղղորդել էր Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ն էլ հարուցումը մերժել էր. Պաշտպան. «Հրապարակ»
«Նոր միջնորդություններ չկան, սպասում ենք նիստին, նիստի օրը դեռ հայտնի չէ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբաններից Արթուր Հովհաննիսյանը։
Խոսելով առաջիկա նիստի մասին՝ փաստաբանն ասել է․ «Առաջիկա նիստին քննարկվելու է մեր հայցի հիմքի առարկայի փոփոխության միջնորդությունը՝ այն մասին, որ ճանաչել ոչ միայն պարոն Գասպարյանի գործից հանելու իրավահարաբերության բացակայությունը, այլ նաև Արտակ Դավթյանին աշխատանքի նշանակելու իրավահարաբերության բացակայությունը»։
Փաստաբանը խոսել է նաև այն մասին, որ պատկան մարմինները չեն կատարում դատարանի որոշումը, որի համաձայն՝ հայցի ապահովման միջոց էր կիրառվել․ «Խոչընդոտում են պարոն Գասպարյանին, հաղորդում էր ներկայացվել դատախազություն, վերջինս ուղղորդել էր Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ն էլ հարուցումը մերժել էր։ Հիմա արդեն որոշումը կվիճարկենք դատարանում»։
Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...