Ադրբեջանի մուտքը ԽՍՀՄ «ռուսական բանակի ներխուժում և օկուպացիա» էր․ Ալիև
Իլհամ Ալիևը Ադրբեջանի մուտքը ԽՍՀՄ «ռուսական բանակի ներխուժում և օկուպացիա» է անվանել։
«1917 թվականին Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այն մուսուլմանական աշխարհում առաջին ժողովրդավարական Հանրապետությունն էր, որը հիմնադրվել է 1918 թվականի մայիսին։ Այն գոյատևեց մինչև 1920 թվականի ապրիլը, երբ ռուսական բանակը ներխուժեց Ադրբեջան և օկուպացրեց երկիրը։ Բոլշևիկները խաբեցին ժողովրդին։ Մենք ստեղծել ենք մեր սեփական պետությունը։ Բայց բոլշևիկները մեզնից խլեցին։
Կրկին հիշեցնեմ 1920 թվականի ապրիլին ռուսական բանակը ներխուժեց Ադրբեջան և օկուպացրեց այն։ Այդ տարվա նոյեմբերին, դրանից ընդամենը մի քանի ամիս անց, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը որոշեց Ադրբեջանից խլել Զանգեզուրը, որը մենք անվանում ենք Արևմտյան Զանգեզուր, և այն հանձնել Հայաստանին», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Թոյվո Կլաարայի և Դավիթ Բաբայանի հանդիպման առնչությամբ
Ապրիլի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը: Այս մասին...
ՄԻՊ-ը պահանջում է անհապաղ քննություն՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի ողբերգական դեպքի հետ կապված
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոն...
Եթե Պուտինը միանա՝ կմանակցեմ Թուրքիայում բանակցություններին․ Թրամփ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայո...
Սպանվել է Հեզբոլլահի շտաբի պետը. Al Hadath
«Հեզբոլլահ»-ի շտաբի պետ Աբու Ալի Թաբթաբավին սպանվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի...