
Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ԱԹՍ-ների զանգվածային հարձակման են ենթարկվել

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքը և Լենինգրադի մարզը ենթարկվել են անօդաչուների հարձակման։ «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, հետաձգվել են տասնյակ չվերթներ։ Տարածաշրջանում նախազգուշացրել են բջջային ինտերնետի դանդաղեցման մասին, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Սկզբում մեկ ԱԹՍ-ի ոչնչացման մասին հայտնել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Անօդաչուն խոցվել է Տոսնենսկի շրջանում։ Շուտով նա հայտնել է Տոսնոյի շրջանում ևս երեք, Կիրիշիում և Գատչինայում՝ մեկական ԱԹՍ-ի ոչնչացման մասին։
«Հաշվի առնելով Լենինգրադի մարզի օդային տարածքում ԱԹՍ-ների քանակով պայմանավորված ներկա իրավիճակը, խնդրում եմ ձեռնպահ մնալ արդյունաբերական գոտիների և ձեռնարկությունների մոտ գտնվելուց, ինչպես նաև հասարակական վայրեր այցելելուց: Հանձնարարել եմ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին անցնել բարձր պատրաստականության ռեժիմ»,- հայտարարել է պաշտոնյան։
Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է Պուշկինի շրջանում անօդաչուի ոչնչացման մասին. «Խոցումը տեղի է ունեցել բնակելի շենքերից անվտանգ հեռավորության վրա»։ Այնուհետև՝ Կրասնոսելսկի շրջանում։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։