Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների․ արտահերթ ընտրություն չի լինի. «Ժողովուրդ»
Վերջերս ՔՊ նախաձեռնող նիստում շուրջ երեք ժամ քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը, սակայն Փաշինյանը եզրափակել է՝ պետք է պատրաստվել հերթական ընտրություններին։ Արտահերթ չի լինելու: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների։ Վարչապետի նպատակը 2026-ի խորհրդարանական ընտրություններին իր կողմից փորձված ՔՊ-ականներ ունենալն է, որոնք ոչ միայն կառավարելի կլինեն, այլև կկարողանան ձայներ ապահովել։
Վերադասավորումները կանդրադառնան ինչպես կառավարության անդամների, այնպես էլ մարզպետների, դեսպանների, ՔՊ վարչության և մարզային խորհրդի ղեկավար կազմի վրա։
«ՔՊ-ականների մեջ կան անձինք, որոնք կարծում են, թե Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրից հետո իսկական պահն է, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, քանի որ այժմ ՔՊ-ն բարձր վարկանիշ ունի, Փաշինյանն ու մեծամասնությունը, սակայն, դեմ են դրան»,- գրել է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը երկու անգամ փորձել է սպանել Թրամփին. Նեթանյահու
Իրանը, ենթադրաբար, երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս պնդումը արել է Իսրայելի վարչապետ Բենիամին...
Այդպիսի վարքագիծ ակնհայտ է եղել. Գևորգ Բաղդասարյանը` Քոչարյանի գործի մասին
«Այնպես չէ, որ բողոքի քննարկում տեղի չունեցավ։ Մենք ներկայացրել ենք մեր բողոքները, պաշտպանության կողմից առանձին ներկայաց...
Պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կլինի գազի գնի հետ, պատասխանե։ «Գինը կբարձրանա։ Հիմ...
Ալիևի ներկայացուցիչը «միջանցք» է պահանջում Հայաստանից
Հայաստանը պետք է ապահովի անվտանգ տրանսպորտային կապեր «Զանգեզուրի միջանցքով», հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձ...