
ՆԱՏՕ-ի երկրները տրամադրել են Ուկրինային ընդհանուր ռազմական օգնության 99%-ը

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը։
Այս մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։
«ՆԱՏՕ-ի երկրները տրամադրել են ընդհանուր ռազմական օգնության 99%-ը։ 2024 թվականին դրանց ծավալը հասել է 50 միլիարդ դոլարի։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ մենք արդեն հասել ենք 33 միլիարդ դոլարի, բայց տարեվերջին մենք կհասնենք նախորդ ցուցանիշին։ Կանխատեսումները շատ լավատեսական են։ Մենք մտադիր ենք շարունակել ռազմական օգնությունը և նույնիսկ ավելացնել այն»,-ասել էՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը։
Դրագոնեն հավելել է, որ ՆԱՏՕ-ի ներսում դեպի Ուկրաինա ռազմական կոնտինգենտներ ուղարկելու վերաբերյալ որևէ քննարկում չկա։ «Դա առնվազն վաղաժամ է։ Մենք գիտենք, որ կոնտինգենտի հարցն արդեն բարձրացվել է առանձին երկրների կողմից, հնարավոր է՝ երկկողմանի հիմունքներով։ Բայց, կրկնում եմ, այն դեռևս սաղմնային փուլում է»,-ասել է Դրագոնեն։