Չինաստանը պատրաստ է իր խաղաղապահներին ուղարկել Ուկրաինա

Չինաստանը պատրաստ է իր խաղաղապահներին ուղարկել Ուկրաինա, սակայն Եվրոպան զգուշավոր է։ Այս մասին է գրեկ Welt am Sonntag-ը։


Հղում անելով Չինաստանի կառավարությանը մոտ կանգնած դիվանագետներին՝ հրատարակությունը նշում է, որ Պեկինը համաձայն է մասնակցել միայն այն դեպքում, եթե առաքելությունը տեղակայվի ՄԱԿ-ի մանդատի ներքո։


Բրյուսելում նման հայտարարությունները խառը արձագանքների են առաջացրել։ Մի կողմից, Չինաստանի ներգրավվածությունը կարող է արագացնել խաղաղության գործընթացը վերահսկելու համար միջազգային ուժեր տեղակայելու որոշումը։ Սակայն կան նաև մտահոգություններ։


«Կա ռիսկ, որ Չինաստանը հիմնականում ձգտում է հետախուզություն անցկացնել Ուկրաինայի տարածքում և, եթե հակամարտությունը սրվի, կընդունի ռուսամետ, այլ ոչ թե չեզոք դիրքորոշում», - ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը, որը ծանոթ է ներկայիս քննարկումներին։

Քաղաքականություն