Էրդողանը չեղարկել է վաղը նախատեսված բոլոր միջոցառումներին իր մասնակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է հինգշաբթի նախատեսված բոլոր միջոցառումներին իր ֆիզիկական մասնակցությունը։ Այս մասին հայտնում են Թուրքիայի իշխող կուսակցությունից։
Երկրի նախագահի մասնակցությամբ նախընտրական հանրահավաքը տեղափոխվել է այլ օր։ Բացի դա հաղորդվում է, որ Ակկույու ԱԷԿ-ին ռուսական արտադրության միջուկային վառելիքի առաքման արարողությանը Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմիանա տեսահղումով։
Ընդդիմության ներկայացուցիչները լուրեր են տարածում, որ Թուրքիայի նախագահը սրտի կաթված է ստացել։
69-ամյա Էրդողանը Թուրքիան ղեկավարող ամենաերկարակյաց առաջնորդն է և բազում հաղթանակներ է ապահովել իշխանության ավելի քան 20 տարում: Բացի այդ, նա կարողացել է հաղթահարել է 2016 թվականի պետական հեղաշրջումը:
Սակայն վերլուծաբանների փոխանցմամբ, այս տարվա արտահերթ ընտրությունները կլինեն ամենաբարդը նրա քաղաքական կարիերայի ընթացքում:
Մեծ թվով ընտրողներ դժգոհ են Էրդողանի վարած տնտեսական քաղաքականությունից, ինչպես նաև կառավարության աշխատանքից փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժին հաջորդած առաջին օրերին:
Նմանատիպ հոդվածներ
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...