Միրզոյանը Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո տարբեր երկրների գործընկերների հետ հեռախոսազրույցներ է ունեցել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ամփոփել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ տարբեր երկրների իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցները, որոնք հաջորդել են վաշինգտոնյան բանակցություններին:
Բադալյանն X–ի իր էջում գրել է. «Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարել Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ղազախստանի իր գործընկերների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ՝ քննարկելով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրում արտացոլված և ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Նմանատիպ հոդվածներ
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Ինչ պահանջներ է ներկայացրել Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է, թե ինչ պահանջներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ո...
Օտարերկրյա զինված ուժեր չեն տեղակայվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների երկայնքով. Իրանի ԱԳՆ
Թեհրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, չի պարզեցնում և չի թերագնահատում ոչ մի խնդիր: Այս մասին հայտնել...
Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ն...