Գառնիկ Դանիելյանը` ջրի որակի մասին
Քաղաքացիներից շարունակաբար ստանում եմ բողոքներ՝ կապված ջրի որակի փոփոխության և պարբերական դարձած ջրանջատումների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հատկապես ՀՀ մարզերի մի շարք համայնքներում 24 ժամվա ընթացքում ջուրը կարող է տրվել ընդամենը մեկ ժամով: Բնակիչներն այդ կարճ ժամանակահատվածում փորձում են հոգալ իրենց կենցաղային կարիքները։
Մեկ այլ խնդիր է ջրի որակի վատթարացման հարցը։ Թեև «Վեոլիա ջուր» ընկերությունը «խոստովանում է», որ ամռանը ջրի ոչ բավարար քանակության պատճառով խմելու ջրին խառնվում են խորքային արտեզյան հորերի ջրեր, այն պնդումները, թե դրանից բնակչության առողջությունը չի տուժում, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում։
Մայրաքաղաքի մի շարք համայնքների բնակիչներից ստանում եմ ահազանգեր՝ խմելու ջրի հետևանքով առաջացած աղեստամոքային խնդիրների մասին։
Ստացվում է, որ ջրային պաշարներով հարուստ Հայաստանում ունենք խմելու և ոռոգելի ջրի խնդիր։ Բազմիցս նշել եմ, որ ջուրն ունի անվտանգային նշանակություն, և որ անթույլատրելի է շուրջ 70% ջրի կորուստը։
Հազարավոր հեկտարներ մնում են անջրդի, իսկ դրա փոխարեն՝ մեր ջրային պաշարները հասնում են հարևան պետություններին։ Սա հետևանքն է ջրային ոլորտի կառավարման տապալման։ 7 տարվա ընթացքում չկարողացան մշակել ռազմավարություն, որի շնորհիվ կխնայվեին մեր ջրային պաշարները։ Խոսում են տասնյակ տիրազուրկ հորերի կոնսերվացման մասին, մինչդեռ, իրենք էլ գիտեն կոնսերվացման այդպիսի մեթոդների ոչ արդյունավետության մասին։
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տարածված երևույթ է «ջրագողությունը»: Ապօրինի ջրագծերը, որոնց դեմ չկա համակարգված պայքար, ևս հանգեցնում են մեծ քանակության ջրակորուստների:
Վերջին շրջանում պարբերական են դարձել նաև էլեկտրաէներգիայի չպլանավորված անջատումները:
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են հիմնավորելու հաճախակի դարձած անջատումները ՀԷՑ-ը ապօրինաբար խլող, ՔՊ «շտաբ»-ի վերածող այս իշխանությունները։
Ակնհայտ է, որ այս իրավիճակը ստեղծվել է նաև ահռելի քանակության շինթույլտվությունների պատճառով, ինչն էլ հանգեցրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների աննախադեպ ծանրաբեռնմանը։
Վերոնշյալ խնդիրների շուրջ գրավոր պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ հետաքրքվելով, թե հանձնաժողովն ի՞նչ քայլեր է ձեռնարկում բնակչության բնականոն կյանքը խաթարող այս իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- գրել է Դանիելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետը և ևս 14 անձ
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչու...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
Օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը
Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆեյսբու...
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. Փաշինյան
Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Այս մաս...