
Հայաստանի որ քաղաքներում է օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի նոորման

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 3-ին, 5-ին և 6-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ 3-ին, 7-ին և 9-ին։
Ալավերդի քաղաքում՝
Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 9-ին,
Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 9-ին։
Հրազդան քաղաքում՝ օգոստոսի 5-9-ը։
Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը (2025թ.)
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը,
Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը,
Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը,
Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։