Բառ չունեմ խոսելու, վերջացրե՛ք. Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդ
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը՝ Արամ Նավասարդյանը դատական հերթական նիստից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
Նա միայն ասել է, որ դատարանի ներկայացրած մեղադրանքը չի ընդունում և իրեն մեղավոր չի համարում։
«Բառ չունեմ խոսելու, վերջացրե՛ք։ Ես խոսելու ցանկություն չունեմ»,–լրագրողնրի հարցերին ի պատասխան նշել է Արամ Նավասարդյանը՝ հրաժարվելով մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ավտոշարասյունը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ վարչապետին էր ուղեկցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանն արդարացրել է իր պաշտպանյանին` նշելով, որ մեղադրանքն անհիմն է։ Մինչդեռ մեղադրողը պնդել է, որ մեղադրանքն ապացուցվել է։ Ավելին, մեղադրող դատախազը հորդորել է մեղադրյալին` ներողություն խնդրել մահացածի հարազատներից։
Հիշեցնենք` 2022թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Գառնիկ Դանիելյանը` ջրի որակի մասին
Քաղաքացիներից շարունակաբար ստանում եմ բողոքներ՝ կապված ջրի որակի փոփոխության և պարբերական դարձած ջրանջատումների հետ։ Այս...
Ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետը և ևս 14 անձ
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչու...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
Օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը
Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆեյսբու...