Բունդեսթագից դիմել են ԱԺ-ին՝ վարչապետին ուղեկցող մեքենայի կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործով
Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային Ժողովին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն օրենքի գերակայությամբ իրականացվող դատավարության արդյունքում լուծելու և հնարավոր մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովելու հույսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպան Րաֆֆի Ասլանյանը:
«Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային Ժողովին՝ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն օրենքի գերակայությամբ իրականացվող դատավարության արդյունքում լուծելու և հնարավոր մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովելու հույսով»,- նշված է գրառման մեջ:
Նրանք հայ պատգամավորների ուշադրությունն են հրավիրել տեղի ունեցածին՝ խնդրելով ուշադիր հետևել գործին, արդարադատություն հաստատել Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի նկատմամբ:
«Ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության համակեցության հիմնաքարերից մեկը, որին Հայաստանը ձգտում է եւ որը պաշտպանել է նաեւ Սոնա Մնացականյանը ողջ կյանքում՝ օրենք է, որի առջև բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ նրանց կոչումից և դիրքից ներգրավված»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
[c6e0570774847d89285fc8e528a577e5.PNG]
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին արժեզրկվել է, դոլարն ու եվրոն` արժևորվել
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 8-ի դրությամբ՝ ըստ rate.a...
Անկանխիկ գործարքներ, բանկային միջնորդավճարներ. ԿԲ-ն` մարդկանց հուզող հարցերի մասին
ՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առավել հաճախ հն...
Փաշինյանը ներողություն կխնդրի՞ Հրայր Թովմասյանից. որոշումը հայտնի է
Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի...
Հայտնի է` ով կկատարի ԲԴԽ նախագահի պարտականությունները
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդու...