ԵՄ-ն Կիևին է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ևս 1.6 միլիարդ դոլար
Եվրամիությունը Ուկրաինային փոխանցել է ևս 1.6 միլիարդ եվրո՝ որպես բացառիկ մակրոֆինանսական օգնություն, որը ապահովվել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական հանձնաժողովի կայքը:
ԵՄ-ն մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային։
ԵՄ-ի առաջին երկու տրանշերի 90%-ը օգտագործվել է Ուկրաինային աջակցելու համար, մնացած գումարը փոխանցվել է Ուկրաինայի վարկային համագործակցության մեխանիզմի միջոցով, որը ստեղծվել է անցյալ տարվա հոկտեմբերին։
«Սկսած այս երրորդ տրանշից՝ միջոցների 95%-ը կօգտագործվի Ուկրաինային աջակցելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Այս միջոցառումը ԵՄ-ի շարունակական պարտավորության մասն է՝ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ընդգծվում է հայտարարության մեջ։
Ուկրաինային նախատեսվում է հատկացնել ընդհանուր առմամբ 45 միլիարդ եվրո։
Հիշեցնենք` Եվրամիությունից Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի երկրորդ տրանշը փոխանցվել է 2025 թվականի գարնանը, առաջինը՝ 2024 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...