Տղե՛րք, սա ո՛չ Լևոնի ժամանակն է, ո՛չ Ռոբերտի, ո՛չ էլ Սերժի. Պապոյան
ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, ով Էկոնոմիկայի նախարարն է, արձագանքել է «Տաշիր» ընկերությունների խմբի մի շարք աշխատակիցների։
«Երեկ Տաշիր ընկերությունների խմբից մի շարք աշխատակիցներ, վստահաբար, ինքնաբուխ, սկսեցին իրենց էջերում կամ իմ հրապարակման մեկնաբանություններ բաժնում միանման տեքստեր տարածել։ Այդ տեքստերին, բնականաբար, չեմ անդրադառնա։ Բայց մի հրապարակման կանդրադառնամ, որտեղ պնդում է հեղինակը, որ ոչ թե 800 մլն դրամի մաքսային արտոնություն ենք տվել, այլ ուշադիր՝ 12 մլն դրամի։
Ուրեմն այսպես, կցում եմ ընկերությունների դիմումը և կառավարության որոշումները, ըստ որոնց՝ իրենց ազատում ենք գրեթե 16 մլրդ ներմուծվող ապրանքի մաքսատուրքից։
Տղե՛րք, սա ո՛չ Լևոնի ժամանակն է, ո՛չ Ռոբերտի, ո՛չ էլ Սերժի, որ 16 մլրդ դրամի ապրանք բերվի ու 12 մլն դրամի մաքսատուրք գոյանա։ Դուք չգիտեմ՝ ինչպե՞ս եք «ձեր ձևով» հաշվել ու 12 մլն ստացել, բայց «մեր ձևով» հաշվելու դեպքում ստացվում է մոտ 800 մլն դրամ։
Իմիջիայլոց, ձեր ասած 12 մլնի դեպքում մաքսատուրքի տոկոսը ստացվում է 0,075։ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ո՞ր տողում եք այդպիսի մաքսատուրքի տոկոս գտել՝ ձեր ներմուծած ապրանքների համար»,- գրել է Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչ քննարկում են ունեցել Փաշինյանը և Ուիթքոֆֆը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարա...
Կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասը
Կառավարությունը հավանություն է տվել «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տ...
Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշին...
Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով. Միրզոյան
Հայասանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումնե...