Հասարակություն

Փոփոխություններ Հայաստանում անվճար դեղեր ստանալու վերաբերյալ

Mariam Z.
Փոփոխություններ Հայաստանում անվճար դեղեր ստանալու վերաբերյալ

2025 թվականի սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։


«Պարբերական հիվանդության, ֆենիլկետոնուրիա, հիպոֆիզային գաճաճության, ցրված սկլերոզի, հոգեկան հիվանդությունների, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղերը, բայց ոչ հոգեմետ դեղերը կարող են տրամադրվել անվճար` 3 ամսվա անհրաժեշտ քանակով, անկախ` սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև, օրինակ, սրտանոթային հիվանդությունների, խոցային հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների, հոդերի հիվանդությունների և այլնի համար նախատեսված դեղերը (ըստ ցանկի), hամապատասխան սոցիալական կարգավիճակի դեպքում կարող են տրամադրվել 3 ամսվա անհրաժեշտ քանակով»,- ասվում է հաղորդագրությունում։


Հավելենք, որ նախկինում ստանում էին 1 ամսվա համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250