Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազատի հդեհված կացարանի գործով
Ամսի 18-ին տանն եմ եղել։ Գիշերը բանակային կորպուսի հրամանատարը զանգել, կանչել է, ներկայացել եմ, ասել է՝ հրդեհ է եղել Ազատ գյուղում, շուտ հասի՝ տես ինչ է եղել։ Այս մասին այսօր Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստի ընթացքում հայտնել է գործով վկա Շիրազ Խաչատրյանը։
«Անմիջապես գնացել եմ Ազատ գյուղ, ժողովուրդը հավաքված էր, հրշեջ մեքենաներ կային, փորձել եմ ճշտել է՝ ինչ է եղել, այդ ժամանակ դեռ ոչինչ պարզ չէր։ Կես ժամ հետո Աղեկյանն Գոռն ասաց, որ որ սպան փորձել է բենզինի կանեստրայով վառել վառարանը, ու կանեստրան, անզգուշաբար, թե ոնց, շուռ է տվել դեպի զորանոց կողմը, որտեղ անձնակազմն է քնած եղել։ Զոհված երեխեքին հանելուց հետո պարզեցինք, որ 15 զոհ ունենք։ Հրշեջների աշխատանքներին ներկա եմ եղել, փորձել եմ ինչ–որ բանով օգնել, արագացնել իր գործընթացը՝ որ կարողանանք գոնե մի երեխու կենդանի հանել այդտեղից»,–իր ցուցմունքում նշել է Շիրազ Խաչատրյանը։
Նա նշել է, որ հրշեջ–փրկարարների հետ միասին մասնակցել է որոնողափրկարարական աշխատանքներին և որ իր օգնությամբ փրկարարները 4 զինվորի մարմին են հանել կացարանից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...
Երևանի որ վարչական շրջաններում են ամենաէժան ու ամենաթանկ բնակարանները. հունիսի տվյալներ
Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոր տվյալներ 2025 թվականի հունիսին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների...
«Բիոկաթ»-ի մածունի (5%) աղիքային ցուպիկ է հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրություն...
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...