Երևանի որ վարչական շրջաններում են ամենաէժան ու ամենաթանկ բնակարանները. հունիսի տվյալներ
Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոր տվյալներ 2025 թվականի հունիսին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ։
Կենտրոնում հունիսին բազմաբնակարան շենքերի 1 քառ.մետր հաշվարկով միջին գինը եղել է 878 հազար դրամ, Արաբկիրում՝ 622 հազար 500 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 441 հազար 500 դրամ, Նոր Նորքում՝ 412 հազար 500 դրամ, Ավանում՝ 399 հազար դրամ, Էրեբունիում՝ 403 հազար դրամ, Շենգավիթում՝ 491 հազար 200 դրամ, Դավթաշենում՝ 474 հազար 100 դրամ, Աջափնյակում՝ 414 հազար 200 դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 390 հազար 200 դրամ, Նորք-Մարաշում՝ 442 հազար դրամ, Նուբարաշենում՝ 236 հազար դրամ։
Անցած 6 ամիսներին ՀՀ-ում բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել է առուվաճառքի ընդամենը 1825 գործարք՝ նախորդ տարվա հունիսին կատարված առուվաճառքի 1161 գործարքի դիմաց։
Հավելենք, որ մայրաքաղաքում հունիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել է առուվաճառքի 1 303 գործարք՝ նախորդ տարվա հունիսին կատարված 752 գործարքի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...
«Բիոկաթ»-ի մածունի (5%) աղիքային ցուպիկ է հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրություն...
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազատի հդեհված կացարանի գործով
Ամսի 18-ին տանն եմ եղել։ Գիշերը բանակային կորպուսի հրամանատարը զանգել, կանչել է, ներկայացել եմ, ասել է՝ հրդեհ է եղել Ազա...
Հսկիչների առկայությունը տրանսպորտում՝ վախեցնելու համար է. ավագանու անդամ
«ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից, քանի որ 2023թ. դուք նրանց մերժել...