
Կալիֆորնիայի նոր հրդեհը արագ է տարածվում. իրավիճակը լարված է

Հինգշաբթի Լոս Անջելեսի հյուսիսում բռնկված «Canyon Fire» հրդեհը մի քանի ժամում տարածվել է ավելի քան 2.3 քառակուսի մղոնով: Նշվում է, որ հազարավորմարդիկ տարհանվել են: Այս մասին հայտնել է CNN-ը:
Հրդեհը շարունակում է տարածվել դեպի արևելք: 6 ժամում այրվել է շուրջ 15 քառակուսի մղոն տարածք և հանգեցրել շուրջ 50.000 մարդու տարհանման։
4200 բնակիչ և 1400 շինություն գտնվում են տարհանման հրամանի տակ, իսկ ևս 12500 մարդ՝ նախազգուշացման ռեժիմում։ Տեղում գործում են 250 հրշեջ՝ ուղղաթիռների և օդային աջակցությամբ։
Տարածքում առաջացել է բարձր վտանգավորության ֆոն՝ ծայրահեղ շոգի, ցածր խոնավության և չոր բուսականության պատճառով։