
Հերթական կարմիր գծեր են հատվել. փաստաբանը` Աղվան Արշակյանի հետ կապված հարցի մասին

Երեկվանից շոկի մեջ եմ Աղվան Արշակյանի հետ կապված հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա, Աղվան Արշակյանին ռեժիմն օգտագործում է պատանդ, գերի իր մտացածին իրականության հետ ոչ մի կապ չունեցող՝ Հայաստանին, եկեղեցուն վնաս հասցելուն, հայկականությանը, արժանապատվությանը վնաս հասցնելուն միտված քրեական վարույթի շրջանակներում Բագրատ Սրբազանի և մնացած 17 մեղադրյալի դեմ, որոնցից մեկը հենց Աղվանն է։
«Հերթական կարմիր գծեր են հատվել։ Վերևներում որոշել են տանջել էդ երեխուն։ Ռեժիմը օր-օրի կորցնում է մարդկային դեմքը»,- նշում է Ռ.Մելիքյանը։
Հիշեցնենք` որ փաստաբան Վարազդատ Հարությունյանն էր հայտնել, որ և Վերաքննիչ քրեական դատարանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեցին Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները: Աղվան Արշակյանը առողջական լուրջ խնդիրներ ունի և կալանքում գտնվելու հանգամանքն էլ ավելի բարդացնում նրա վիճակը: