Գազայում մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարը շրջվել է մարդկանց ամբոխի մեջ․ կան զոհեր և վիրավորներ

Գազայի հատվածի կենտրոնական մասում մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարը շրջվել է մարդկանց բազմության մեջ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն:


«Տասնյակ  մարդիկ են տուժել, երբ փորձում էին մարդասիրական օգնություն ստանալ Գազայում աղետալի իրավիճակի և օկուպացիայի նախաձեռնած քաոսի ֆոնին, նրանց վրա շրջվել է պարենամթերքով բեռնված բեռնատարը», - ասված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ վթարից հետևանքով զոհվել է 20 մարդ։ Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ իսրայելցի զինվորականները միտումնավոր բեռնատարն ուղղել են դեպի նպատակակետ՝ երթևեկության համար ոչ պիտանի ճանապարհներով:


Հավելենք՝ մարտի վերջին հաղորդվել էր, որ Գազայի հատվածում պաղեստինցիները սովի են բախվել հումանիտար օգնության մատակարարումներն արգելափակելու Իսրայելի որոշման պատճառով:

Քաղաքականություն