Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում արտաքին միջամտության վերաբերյալ:
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ որպես կայունության կարևոր քայլ: Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ:
Անկասկած, Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ձեռնտու են այդ տարածաշրջանի բոլոր երկրներին: Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած ձևի, հատկապես ընդհանուր սահմանների մոտ ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, ինչը կարող է խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, ընդգծելով իր ազգային իրավունքների և շահերի պաշտպանության համար բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը, Համոզված է, որ տրանսպորտային միջանցքների ստեղծումը և կոմունիկացիոն ցանցերում շրջափակումների վերացումը կնպաստեն տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, եթե դա տեղի ունենա փոխադարձ շահերի, տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա և առանց արտաքին միջամտության:
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել կառուցողական համագործակցությունը երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ փոխադարձ շահերի հիման վրա՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության միջոցով տարածաշրջանի խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման պահպանման համար, ներառյալ «3+3» մեխանիզմը»,- ասված է Իրանի ԱԳՆ-ն կողմից տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...
Նիկոլ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմ...
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...