
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը

37-ամյա Մեսութ Գուչլունը գրեթե ոչնչացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանը։ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Սուրբ Սոֆիայի տաճարի հրկիզողին։
Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակչի, որը հրդեհ էր բռնկել Սուրբ Սոֆիա մզկիթում, հաղորդում է Ekol TV-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել աղոթքի ավարտից հետո, երբ կարմիր գլխարկով տղամարդը հրդեհել է տաճարի ներսում գտնվող թղթերի կույտը: Հրդեհի տարածումը կանխվել է:
Հեռուստաալիքը հայտնել է, որ մզկիթում գտնվող մի կին ժամանակին տեսել է հրդեհը և տեղեկացրել իմամին, ով բարձրացրել է գորգը և կարողացել է մարել հրդեհը:
Կասկածյալը՝ 37-ամյա Մեսութ Գուչլուն, ձերբակալվել է միջադեպից մի քանի ժամ անց: Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը նախկինում բուժվել է Բաքիրքյոյի շրջանի հոգեբուժական կլինիկայում: Դատարանը նրա ձերբակալման որոշում է կայացրել:
Նշենք՝ Սուրբ Սոֆիա տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 1986 թվականին: 2020 թվականին այս վայրը մզկիթի կարգավիճակ ստացավ։