Հայաստանում օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-ից աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 7-11-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
«Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում:
Երևանում այսօր անձրև չի գա։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38-40, իսկ գիշերը` +24-26 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ճանապարհից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամ...
Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 9-12-ին առանձին շրջաններում սպասվո...
Տարադրամի փոխարժեքը օգոստոսի 6-ին
Rate.am-ում օգոստոսի 6-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381.17 դր...
Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար սողանքի վտանգի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային...