Հասարակություն
Գիշերային ժամերին կփակվի Դիլիջանի թունելը
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են , որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։
Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։
Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։ Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։


Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հերթեր վրացական սահմանին` Ջենիֆեր Լոպեսի համերգի պատճառով
Կամչատկայում 600 տարվա ընթացքում առաջին անգամ արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը
Վերջապես կարգելվի ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդը երեխաների համար
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ավելին Հասարակություն բաժնից
Գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. որոշում
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքից
Արցախցիները չեն մասնակցի ընտրություններին. դատական ակտերը բեկանվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին
5.0