Թեհրանը պայքարում է սուր ջրային ճգնաժամի դեմ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ջուրը կարող է սպառվել մի քանի շաբաթվա ընթացքում, երկիրը տառապում է ջրային լուրջ ճգնաժամից, հայտնում է CNN-ը:
Հիմնական ջրամբարները ցամաքում են, իշխանությունները փորձում են կրճատել ջրի սպառումը, իսկ բնակիչները հուսահատորեն փորձում են խնայել այն՝ աղետից խուսափելու համար։
«Եթե մենք այսօր անհապաղ որոշումներ չկայացնենք, ապագայում կբախվենք մի անլուծելի իրավիճակի», - ասել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանը կարող է ընդհանրապես ջուր չունենալ, եթե սպառման մակարդակը չնվազեցվի, զգուշացնում են փորձագետները: Նրանց կարծիքով, ճգնաժամի պատճառներ կարող են լինել տասնամյակներ շարունակ ջրի վատ կառավարումն ու մատակարարման և պահանջարկի միջև աճող անհավասարակշռությունը։ Ամեն ինչ բարդանում է կլիմայի փոփոխությամբ։
Իրանն ապրում է պատմության մեջ ամենաուժեղ երաշտներից մեկը, որը շարունակվում է արդեն 5-րդ տարին անընդմեջ: Երկիրը տառապում է նաև անտանելի շոգից։
Ճգնաժամին ի պատասխան՝ իշխանությունները Թեհրանում ջրի ճնշումը նվազեցրել են գրեթե կիսով չափ, ինչն ազդում է տնային տնտեսությունների մոտ 80%-ի վրա, հայտնել է Թեհրանի նահանգի ղեկավար Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։
ՄԱԿ-ի համալսարանի ջրային ռեսուրսների, շրջակա միջավայրի և առողջապահության ինստիտուտի տնօրեն Քավե Մադանին էլ ասել է, որ ջուրը մայրաքաղաք է մատակարարվում տանկերներով, իսկ բնակիչները, որոնք հնարավորություն ունեն, տեղադրում են պահեստային բաքեր։
«Մենք երբեք նման իրավիճակ չենք ունեցել, սա նորություն է Թեհրանի համար»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Հավելենք՝ այժմ քննարկում է Թեհրանի բնակիչներին մեկ շաբաթ պետական արձակուրդ տրամադրելու հարցը: Իշխանությունները հույս ունեն, որ քաղաքից մարդկանց բացակայությունը կնվազեցնի ջրի պահանջարկը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանի ԱԳՆ․ եթե ռուսական կողմը ներողություն չխնդրի կձեռնարկվեն համապատասխան միջոցներ
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը, ադրբեջանական Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ վերանվանու...
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողվեց․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Российская газета» պարբերականում հոդված է հրապարակել։ «Հելսինկյան ա...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...