Բաքվում հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի. ԶԼՄ
Այսօր Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավորը հայտարարել է, որ մեղադրյալ Լևոն Բալայանի փաստաբանը պաշտոն է ստացել պետական հիմնարկներից մեկում, ուստի Բալայանը նոր պաշտպան կունենա։
«Եթե մնար, ավելի լավ կլիներ», – ասել է Բալայանը՝ միաժամանակ հավելելով, որ նոր փաստաբանի նշանակման հետ կապված առարկություններ չունի:
Նիստի ընթացքում հարցաքննվել են մի շարք «տուժողներ»։
«Դատավարության» հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:Աղբյուրները լրագրող Ալ...
Մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում հայտարարություն էի արել, որը մեծ աղմուկ էր առաջացրել։ Ասել էի, որ պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասի...
Կառավարությունը` Փաշինյանի ԱՄՆ մեկնելու և Ալիևի հետ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք...