Սպանություն գազալցակայանում. Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսինը կանչվել է հարցաքննության. «Ժողովուրդ»
Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն օրերս կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակով հարցաքննության: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Իսկ ինչ են փորձել պարզել քննիչները: Բանն այն է, որ նախկին քաղաքապետի ամուսնու գազալցակայանում մարտի 22-ին սպանություն էր կատարվել, և տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը անհետացել էր։ Իրավապահները փորձել էին հասկանալ՝ որտեղ է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել էին, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը միտումնավոր ոչնչացվել է:
Այժմ Գասպարյանի ամուսնուն կանչել են ու վկայի կարգավիճակով հարցաքննել, որպեսզի պարզեն նրա առնչությունը կատարվածի վերաբերյալ:
Սպանությունից անցել է 4 ամիս, և ենթադրյալ սպանություն կատարող անձին՝ Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին իրավապահները դեռ փնտրում են:
Արդյունքում՝ այս դեպքերից 1,5 ամիս անց (կրակոցնեը տեղի էին ունեցել մարտի 22-ին, Էջմիածնի քաղաքապետի տան խուզարկությունը՝ մարտի 25-ին) Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Հրաժարականից հետո արդեն Դիանա Գասպարյանը և նրա սկեսուրը հայտնվեցին մեղադրյալի աթոռին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում»։
Նմանատիպ հոդվածներ
«Էգալիտե» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՌԱՀ-ի
«Էգալիտե» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՌԱՀ-իՀուլիսի 31-ին Վարչական դատարանը դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ կհրապարակի վճիռ, ո...
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
Արմեն Փամբուխչյանը խոսել է Ջեյ Լոյի համերգից ականկալվող եկամտի մասին
Երեկ գրել էի շատ մինիմալիզացրած Ջեյ Լոյի համերգի մասով ակնկալվող եկամտի մասին, ինչն այսօր արդեն իրականություն է՝ հայ-վրա...
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...